Սերժ Սարգսյանի ելույթը կարծես պետության շունչ վերադարձրեց դավաճանների ու թշնամու կողմից կողոպտված ու անտերության մատնված մեր հողակտորին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Միջկուսակցական կոնֆերանսի ընթացքում Սերժ Սարգսյանի ելույթը կարծես պետության շունչ վերադարձրեց դավաճանների ու թշնամու կողմից կողոպտված ու անտերության մատնված մեր հողակտորին:
Երրորդ նախագահի ելույթը արժանապատվության վերականգման հույս ներշնչեց դավաճանների ու թշնամու կողմից տրորված մեր հասարակության մեջ:
Բոլոր պարբերությունները իրենց բազմաբովանդակության մեջ հուշում են: Եթե նույնիսկ աշխարհը կոնսենսուս ունենա Հայաստանը վերացնելու դավաճանի ու թշնամու ձեռքով` միևնույն է իմացեք` Հայաստանի համար մինչև վերջ անձնվիրաբար պայքարողներ կան:
Ու ամեն անգամ, երբ դավաճանների ու մեր պետության թշնամիների ստոր տեխնոլոգիաների բեռից այլևս պայքարի ուժ չի մնա, կարդանք նախագահի այս ելույթը: Մեզ գտնենք այդ տողերի հասցեատերերի ցանկում ու համոզված ասենք, որ մենք էլ ենք այն մարդկանց շարքում, ովքեր հանուն մեր Հայաստանի և Արցախի պատրաստ են պայքարելու:

Կարեն Ավագյան