Ինչպիսի՞ եղանակ է կանխատեսվում դեկտեմբերին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է դեկտեմբեր ամսվա եղանակային կանխատեսումը․

Դեկտեմբերին միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով, տեղումների քանակը` նորմային մոտ։

Երևանում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է +1...+2°C:

Արարատի, Արմավիրի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային շրջաններում օդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 0...+1°C: 

Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում՝ -4...-6°C: 

Լոռու մարզում՝ 0...-2°C, Տավուշի մարզում՝ +1...+3°C: 

Վայոց Ձորի նախալեռնային շրջաններում օդի միջին տարեկան ջերմաստիճանը կանխատեսվում է 0...+1°C, լեռնային շրջաններում` -4...-6°C:

Սյունիքի հովտային շրջաններում +2...+5°C, նախալեռնային շրջաններում` -1...-3°C:

Արցախում կանխատեսվում է +2...+6°C: