Աշխարհի լավագույն արտադրանքներից մի քանիսը հենց Հայաստանում են ստեղծված. ԱՄՆ դեսպան

Մանրամասներ

ա

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության շահառուների հետ։

ԱՄՆ ՄԶԳ-ից հայտնում են, որ դեսպան Թրեյսին և ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն հրաշալի ժամանակ անցկացրեցին գյուղատնտեսների և արտադրողների հետ՝ վերջերս տեղի ունեցած ԱՐՄՊՐՈԴԷՔՍՊՈ-ում։ Նրանք հանդիպեցին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության շահառուների հետ և համտեսեցին տեղական արտադրության տարատեսակ համեղ մթերք։

«Աշխարհի լավագույն արտադրանքներից մի քանիսը հենց Հայաստանում են ստեղծված։ Ուրախ եմ, որ նման միջոցառումներն օգնում են խթանել և լրացուցիչ շփման օղակ դառնալ արտադրողների և սպառողների միջև»,- ասաց դեսպանը:

ԱՄՆ ՄԶԳ-ն երկար տարիներ աջակցել է գյուղատնտեսական բիզնեսի զարգացմանը Հայաստանում։ Մենք հպարտ ենք տեսնել, որ մեր գործընկերներն ու շահառուները մեծ հաջողություններ են գրանցում այս ոլորտում: USARM30 Աջակցում ենք ձեռներեցությանը, ագրոբիզնեսին և տնտեսական անվտանգությանը՝ Հայաստանում կյանքն ավելի լավ դարձնելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։