ԵԱՏՄ-ին անդամակցելու իմ որոշումը ճիշտ էր. ռուսական ռազմակայանի ժամկետը երկարաձգելու որոշումը ճիշտ էր. Սերժ Սարգսյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Տարիների հեռավորությունից կարող եմ վստահաբար ընդգծել, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցման վերաբերյալ իմ ընդունած որոշումը ճիշտ էր:

Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, «XXI դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» թեմայով միջազգային միջկուսակցական տեսակոնֆերանսին, իր ելույթում նշել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ձեզ հետ միասին, Դմիտրի Անատոլևիչ, մեր համատեղ նախաձեռնությունները՝ Հայաստանում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետների երկարաձգման և նրա լիազորությունների ընդլայնման առնչությամբ, որոնք ստորագրվել են 2010 թվականին, ճիշտ էին։ Առ այսօր առկա է Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության հզոր, չիրացված ներուժ։ Ցավոք, այդ ուղղությամբ նույնպես Հայաստանի ներկա կառավարության ջանքերն անբավարար են, անարդյունավետ, իսկ երբեմն նաև հակադիր։

Վերջում ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել տեսակոնֆերանսի կազմակերպիչներին այս նախաձեռնության համար, բոլորին մաղթել հաջողություն, իսկ մեր երկրների ժողովուրդներին՝ խաղաղություն և առողջություն:

Շնորհակալություն համագործակցության և ուշադրության համար»: