Իրանի միջուկային գործարքը կնքելուց հետո Ռուսաստանը կմնա միայնակ. Արթուր Դանիելյան

Թուրքական լիրան այնքան սրընթաց է իջնում, որ Էրդողանը ուշ, թե շուտ պիտի հասկանա, որ նա ընդամենը արևմուտքի հրամանին սպասող «բուլդոգ» պիտի լինի. Ամեն ինչ պատրաստ է, որպեսզի Ուկրաինան փորձի Դոնբասը վերցնել
Live24.am-ը ներկայացնում է

ա

Երկու օր է, ինչ Վիեննայում տեղի է ունենում միջազգային քաղաքական թատերաբեմի գլխավոր իրադարձությունը՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, ու զարմանալիորեն այս անգամ բուն բանակցությունների սեղանից որևէ լրատվական արտահոսք չկա` ո՛չ պաշտոնական, ոչ էլ` «օդում կախված» ֆորմատի: Դրա փոխարեն որոշակի շարժ է սկսվել հարակից հարթակներում, որից կարելի է ահագին եզրակացություններ անել:

ԱՄՆ կոնգրեսի հանրապետականները, իբր թե սատար կանգնելով Իսրայելին, հայտարարել են, որ նույնիսկ եթե գործարքը կայանա, նրանք դա կչեղարկեն առաջին իսկ հնարավորության դեպքում: Ստեղ ամեն ինչ պարզ է՝ մարդիկ պատրաստվում են ընտրությունների և հետևաբար ապագա նվիրատուներին ականջահաճո բաներ պիտի ասեն: 2015 թվականի կնքած գործարքը չեղարկել էր Մոսկվայի ու Թել Ավիվի լյուբիմչիկ` Թրամփը: Իսրայելոֆիլ կոնգրեսականների հայտարարությանը զուգահեռ՝ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն հայտարարել է, որ Լեհաստանի հետ լարվածության ֆոնին կարող է խնդրել Պուտինին Բելառուս վերադարձնել իրենց սովետական միջուկային պոտենցիալը:

Երկու օր առաջ ես գրել էի, թե ինչ դեր էր խաղում ՌԴ կայունացման գործում իրենց միջուկային պոտենցիալը: Քանի որ որպես զենք այն կիրառելն անիմաստ էր, Մոսկվան ոչ պաշտոնապես սպառնում էր, որ Ռուսաստանի փլուզման դեպքում այդ միջուկային արսենալը կարող է հայտնվել ոչ ցանկալի ձեռքերում՝ Իրաքի, Լիբիայի կամ այլոց: Քանի որ ոչ ցանկալի բոլոր ձեռքերը բացառությամբ մեկի` կտրվեցին, իսկ այդ մեկ` իրանական «ձեռքերի» զույգն արդեն հանգիստ կարա սեփական ատոմային ռումբ ստեղծի, այս հին ու փորձված գործիքը թարմացման կարիք ունեցավ:

Լուկաշենկոն, հղում անելով լարվածության վրա, որը հենց ինքն էլ ստեղծել է, մերձավոր արևելքից մի քանի հազար գաղթական բերելով դեպի Լեհաստանի սահման, որոշեց նա-վսյակի միջուկային զենք ուզի, եթե հանկարծ նենգ լեհերը... չգիտեմ... ասենք թե մտնեն Բելառուս ու կոտորեն խեղճ գաղթյալներին: Իրականում, իհարկե, ամեն ինչ շատ ավելի տրամաբանական է: Իրանի միջուկային գործարքը կնքելուց հետո, ՌԴ-ն միջազգային արենայում, ըստ ամենայնի, կմնա միայնակ: Թայվանի հարցի շուրջ կա առնվազն ժամանակավոր պաուզա ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև, Թուրքական լիրան այնքան սրընթաց է իջնում, որ Էրդողանը ուշ, թե շուտ պիտի հասկանա, որ նա ընդամենը արևմուտքի հրամանին սպասող «բուլդոգ» պիտի լինի: Ամեն ինչ պատրաստ է, որպեսզի Ուկրաինան փորձի Դոնբասը վերցնել:

Մոսկվան տվյալ պարագայում ստիպված է լինելու ապավինել միջուկային զենքին, բայց ոչ թե ուղղակիորեն կիրառելու իմաստով, այլ սպառնալով, որ պատերազմական խառնաշփոթի մեջ, օրինակ` Բելառուսին տրամադրված մարտագլխիկները կարող են կորել ու հայտնվել, օրինակ` Դոնեցկում: Դե Դոնեցկում էլ խփնված անջատողականներն ինչի ասես ունակ են... Մարդ ես, բա որ բռնին ու Կիևին խփին, Մոսկվայի դատապարտող ու երկու կողմերին զսպվածության կոչ անող հայտարարությունների ներքո: Կրկնում եմ, սա անպայման չի լինի ռեալ սցենար, սա որպես գործիք օգտագործելու համար բավարար է պարզապես տեսական հնարավորություն լինի...

Վիեննայում արդեն երկու օր տևող լռությունը շատ մեծ աղմուկ է սկսում բարձրացնել աշխարհով մեկ: Հետաքրքիր զուգադիպությամբ՝ ամեն անգամ, երբ աշխարհը մոտենում է զինված, ու տեսականորեն նաև միջուկային առճակատմանը, ի հայտ է գալիս կորոնավիրուսի մի նոր շտամ, որի պատճառով մասնագետները սպառնում են բոլորին տոտալ մեկուսացմամբ: Ոնց որ միտումնավոր ինչ-որ կատակլիզմի պատրաստվեն... տենց, նա-վսյակի էլի... Լուկաշենկոյի հետ, Լուկաշենկոյի համար...

Արթւր Դանիելյան