Վարչապետին, ԱԺ նախագահին դիմակ չկրելու համար չենք կարող տուգանել. Ասոյան

Մանրամասները՝ տեսանյութում

Վարչապետին, ԱԺ նախագահին դիմակ չկրելու համար չենք կարող տուգանել:

Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը՝ հավելելով, որ պետական գերատեսչություններում պարբերաբար ստուգումներ են իրականացնում:

Հարցին, թե արդյոք թողնված է տնտեսվարողի բարեխղճությանը, որ ապահովվի սննդի օբյեկտ պատվաստման հավաստագրով մուտք գործելու պայմանը, Ասոյանն ասաց. «Նույն դիմակի պահանջը, որ տնտեսվարողի վրա դրված է, ամեն օր տեսչությունը կամ ոստիկանությունը չի մտնում ու ստուգի՝ կա, թե չկա: Խախտման դեպքում տնտեսվարողի նկատմամբ կիրառվում է վարչական պատասխանատվություն: Մոտավորապես կգործի նույն տրամաբանությամբ: Այսինքն եթե անձը ունի պատվաստման հավաստագիր QR կոդով կամ թղթային տարբերակով, տվյալ տնտեսվարողը կստուգի եւ ներս կթողնի: Հակառակ պարագայում երեւի թե տվյալ տնտեսվարողին ստուգելուց կանդրադառնան իր հաճախորդներին: Ինչքան էլ քննադատենք այս սահմանափակումներին, իրենք իրականում զսպող ազդեցություն ունեն եւ ազդում են թվերի նվազման վրա»,-ասաց նա: