Սևքարեցի 18-ամյա բնակիչը համագյուղացու տնից գողություն էր արել

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Ոստիկանության Իջևանի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Սևքար գյուղի 18-ամյա մի բնակիչ համագյուղացու տնից գողություն է արել։

Ոստիկանությունից հայտնում են, որ գաղտնի հափշտակության վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելուց հետո նոյեմբերի 26-ին կասկածվողը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին։

Ոստիկանությունում պարզվեց, որ նա հոկտեմբերի 30-ին Սևքար գյուղի առանձնատներից մեկի պատուհանով մտել և հյուրասենյակից փող էր գողացել։

Բերման ենթարկված երիտասարդը ներկայացվել է Տավուշի քննչական վարչություն, որտեղ բնակարանային գողության փաստով հարուցվել է քրեական գործ։ Երիտասարդը ձերբակալվել է։ Կատարվում է նախաքննություն: