Արմեն Հարությունյանը նշանակվել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար

Մանրամասներ

ա

ԲԴԽ-ի որոշմամբ՝ Արմեն Հարությունյանը նշանակվել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար։ Այս մասին տեղեկացնում են ԲԴԽ-ից։

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է՝

1. Արմեն Հրանտի Հարությունյանին նշանակել Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնում` հինգ տարի ժամկետով»,- նշված է որոշման մեջ։

Հիշեցնենք, որ Արմեն Հարությունյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը։