Իսրայելական հետախուզությունը զգուշացնում է ԱՄՆ-ին. Իրանը ուրանի հարստացումը կհասցնի մինչև 90 տոկոսի

Մանրամասներ

ա

Իսրայելը վերջին երկու շաբաթում հետախուզական տվյալներ է փոխանցել Միացյալ Նահանգներին և մի շարք եվրոպական երկրների՝ հայտնելով, որ Իրանը քայլեր է անում՝ պատրաստվելով ուրանի մինչև 90 տոկոս հարստացման համար:

Այս մասին գրում է ամերիկյան Anxios պարբերականը` հղում անելով իր աղբյուրներին: Պարբերականը նշում է, որ 90 տոկոսով հարստացված ուրանն օգտագործվում է միջուկային զենք պատրաստելու համար:

Իսրայելի կողմից այս տեղեկությունների փոխանցումն ու նախազգուշացումները տեղի են ունեցել Վիեննայում միջուկային գործարքի հարցով բանակցությունների վերսկսմանն ընդառաջ:

Ամերիկյան և իսրայելական հետախուզության տվյալներով՝ Իրանը կարող է 1-2 տարվա ընթացքում յուրացնել միջուկային զենքի ստեղծման համար անհրաժեշտ տեխնոլոգիական պահանջները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը պատրաստ է ուրանի մինչև 60 տոկոսով հարստացմանը: