Բայդենը գիտի, թե որն է «Օմիկրոն»-ից լավագույն պաշտպանությունը

Մանրամասներ

ա

«Օմիկրոն» կորոնավիրուսային հիմնամանրէն մտահոգության տեղիք է տալիս, բայց ոչ խուճապի: Այս մասին երկուշաբթի ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Սպիտակ տանը ելույթ ունենալով համավարակի հետ կապված իրավիճակի մասին։

«Այս հիմնամանրէն անհանգստության պատճառ է, բայց ոչ խուճապի», - նախագահի խոսքը մեջբերում է The Guardian-ը:

«Մենք ունենք աշխարհի լավագույն պատվաստանյութերը, լավագույն դեղամիջոցները, լավագույն գիտնականները: Մենք կպայքարենք և կհաղթենք կորոնավիրուսի այս նոր տարբերակին», - հավելել է ամերիկացի առաջնորդը։

Բայդենը նաև ընդգծել է՝ որն է «Օմիկրոն»-ից լավագույն պաշտպանությունը: Նրա խոսքով՝ դա պատվաստումն է և խթանիչ՝ բուստերային ներարկում ստանալը:

«Մի՛ սպասեք, գնացե՛ք, վերցրե՛ք ձեր խթանիչը, եթե ժամանակն է, որ դա անեք: Իսկ եթե պատվաստված չեք, հիմա ժամանակն է գնալ պատվաստվելու և ձեր երեխաներին բերելու, որ գնան պատվաստվեն»,-ասել է Բայդենը։

Նախագահը նաև ասել է, որ դեռ չի կանխատեսում ԱՄՆ մուտքի որևէ նոր սահմանափակումների անհրաժեշտություն՝ «Օմիկրոն»-ի տարածման պատճառով: