Մեդվեդևը կոչ է արել ՌԴ տարածքում կանխել էթնիկ անկլավների առաջացումը

Մանրամասներ

ա

Ռուսաստանի իշխանությունները պետք է կանխեն էթնիկ անկլավների առաջացումը երկրի տարածքում։ Այս մասին ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության միգրացիոն քաղաքականության իրականացման և դրա արդյունավետության բարձրացման խնդիրներին նվիրված հանդիպմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Անհրաժեշտ են լրացուցիչ միջոցներ, որոնք թույլ կտան օտարերկրացիներին ավելի լավ հարմարվել մեր երկրում: Մենք չպետք է թույլ տանք նրանց մեկուսացումը և մարգինալացումը, ինչպես, ցավոք, աշխարհի շատ երկրներում, և մեր երկրի տարածքում էթնիկ անկլավների առաջացումը»,-ասել է Մեդվեդևը:

Անվտանգության խորհրդի փոխնախագահը հայտարարել է, որ «աշխարհում նման անկլավների բազմաթիվ օրինակներ կան, և որ դրանք բոլորն էլ հանցավորության համար պարարտ հող են ստեղծում»։