Ստամբուլում հզոր փոթորիկը 4 մարդու կյանք է խլել, ևս 19-ը վիրավորվել են. Տեսանյութ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Հզոր փոթորիկ է պատուհասել  Ստամբուլին եւ Թուրքիայի այլ շրջանների, ինչի հետեւանքով մահացել է առնվազն մեկ մարդ։

Հզոր փոթորիկն ավերածություններ է պատճառել մոտ 15 միլիոն բնակչություն ունեցող քաղաքում, հայտնում է Reuters-ը։

Ստամբուլի Էսենյուրթ թաղամասում մի կին է մահացել, քամին ուժեղ պոռթկումներով պոկել են տանիքի մի մասը, որն ընկել է նրա ու երեխայի վրա։ Երեխան ողջ է մնացել։

Ուժեղ քամին տապալել է ժամացույցի աշտարակը, արմատախիլ արել ծառեր եւ շրջել առնվազն երեք բեռնատար: Առնվազն ութ մարդ վիրավորվել է։

Բոսֆորի նեղուցը նույնպես փակվել է ծովային հաղորդակցության համար։

Թուրքական ավիաընկերությունների ներկայացուցիչների խոսքով՝ առնվազն վեց չվերթ, որոնք պետք է վայրէջք կատարեին Ստամբուլում, վայրէջք կկատարեն Անկարայում եւ Իզմիրում։