«Քովիդ-19»-ի «օմիկրոն» հիմնամանրէի գլոբալ տարածման հավանականությունը բարձր է. ԱՀԿ

Մանրամասներ

ա

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից նշել են, որ COVID-19-ի «օմիկրոն» շտամի գլոբալ մակարդակով տարածման հավանականությունը բարձր:

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ԱՀԿ-ում հավելել են, որ ընդհանուր ռիսկերը, որոնք կապված են վիրուսի նոր տարբերակի հայտնվելու հետ, գնահատվում են որպես շատ բարձր: Մի քանի օր առաջ գիտնականները հաղորդել Էին Բոտսվանայում և Հարավաֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ) կորոնավիրուսի B.1.1.529 շտամի հայտնվելու մասին, որը պարունակում Է S-սպիտակուցի 32 մուտացիա:

Հետազոտողների կարծիքով՝ SARS-CoV-2 գենոմի մեջ նոր փոփոխություններից շատերը մատնանշում են այդ տարատեսակի բարձր փոխհաղորդակցումը և կայունությունը հիվանդացած անձանց պաշտպանիչ հակամարմինների նկատմամբ, թեև դեռ վաղ Է վերջնական եզրակացություններ անել:

Մասնագետներն այն կարծիքին են, որ B.1.1.529-ն սկզբում զարգացել Է թույլ իմունիտետ ունեցող մարդու օրգանիզմում, հավանաբար՝ ՄԻԱՎ-ով կամ ՁԻԱՀ-ով հիվանդի:

Մի քանի հիվանդացածներ կան Հոնկոնգում, Իսրայելում, Բելգիայում, Չեխիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Ավստրալիայում, ինչպես նաեւ, ենթադրվում Է, Նիդեռլանդներում և Ավստրիայում: Այդ բոլոր դեպքերը բերովի են:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոյեմբերի 26-ին անցկացված արտակարգ նիստում B.1.1.529-ը համարել Է «մտահոգություն առաջացնող» և նրան տվել Է «օմիկրոն» անվանումը՝ ըստ հունական այբուբենի 15-րդ տառի: Եվրամիությունը եւ բազմաթիվ այլ երկրներ սահմանել են աֆրիկյան առանձին պետություններից ժամանման մուտքի արգելք: