Դուք երազում եք առոք փառոք մեռնելու մասին․ Օրինակ՝ ասֆալտ անող կատոկի տակ ընկնելով

Ռուբեն Մխիթարյան․ Մանրամասներ

1

Դուք չեք ուզում լավ ապրել: Դուք ուղղակի ուզում էք, որ ձեզնից վատ ապրողներ լինեն ու ձեզնից վատ ապրողներն ավելի շատ լինեն:

Սա է նիկոլիզմի գլխավոր շարժիչ ուժը: Նախանձը, ալարկոտությունը, վատաբանությունը, զազրախոսությունը, տգիտությանը «հասարակական կարծիք» բնորոշում տալը, չկամությունը, բամբասանքը, սուտը, կեղծիքը և ամեն բան քանդելու մեծ ջիղն են նիկոլիզմի աուրան:

Հա, վայ... Ասֆալտը...

Վսյո, վսյո, ասֆալտը սաղ ջրում է… մոռացեք վերևում գրածը:

ԵՒ միևնույն է: Դուք չեք ուզում լավ ապրել...

Դուք ուղղակի երազում եք առոք փառոք մեռնելու մասին: Օրինակ՝ ասֆալտ անող կատոկի տակ ընկնելով:…

Ռուբեն Մխիթարյան