Ալիեւն առանց Հայաստանին հարցնելու բոլորին հրավիրում է օգտվել Զանգեզուրյան միջանցքից

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Բաքուն բարձրացնում է խաղադրույքները Զանգեզուրյան միջանցքի հարցում, որը ռազմավարական նշանակություն ունի Ադրբեջանի զարգացման համար։ Բառացիորեն Սոչիում Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրավիրել է Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամներին՝ մասնակցել Զանգեզուրյան միջանցքի օգտագործումից։

Ընդ որում, Ադրբեջանի նախագահը ընդգծել է, որ «Զանգեզուրի միջանցքը դառնում է իրականություն»։ Աշխարհաքաղաքական բարդությունը կայանում է նրանում, որ 40 կմ երկարության միջանցքը անցնում է Հայաստանի Սյունիքի մարզով, իսկ Երեւանի եւ Բաքվի միջեւ արդեն երեսուն տարի է ռազմական հակամարտություն կա ԼՂ-ում։ Սակայն հիմա, Ալիեւը կարծես թե որոշել է բարձրացնել խաղադրույքները իր հայտարարությամբ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հայտնի ուկրաինացի փորձագետ Ալեքսանդր Կովալենկոն, ով հայտնի է համացանցում «Злой Одессит» անունով։

«Նկատեմ, որ ՏՀԿ-ի կազմում են Ադրբեջանը, Աֆղանստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Պակիստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Թուրքիան եւ Ուզբեկստանը։ Զանգեզուրյան միջանցքը հեռանկարում զգալիորեն պարզեցնում է տրանսպորտային հոսքը եւ կարեւոր դերակատարություն է ունենալու ՏՀԿ անդամ պետությունների միջեւ առեւտրաշրջանառության իրականացման գործում։

Ուշագրավ է այն, որ ՏՀԿ-ում Հայաստանը չկա, որի տարածքով անցնելու է տվյալ միջանցքը, ինչը հերթական անգամ ապացուցում է, որ Երեւանը հեռատես արտաքին քաղաքականություն չի վարում նույնիսկ մեկ տարի անց։ Մնացյալում, խաղադրույքները զգալիորեն բարձրացվել են, եւ դա ակնհայտ է»։