«Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները պետք է սերտ լինեն՝ հիասթափեցնելու համար մեր ընդհանուր թշնամիներին». Իրանի նախագահ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 15-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Ինչպես գրում է Tasnim գործակալությունը, Իրանի ղեկավարն ասել է, որ «Իրանն ու Թուրքիան կարող են տնտեսական և քաղաքական հարաբերությունները մոտեցնել ռազմավարական մակարդակին»:

Կարևորելով Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև սերտ համագործակցությունը՝ նա շարունակել է. «Երեք երկրներն ունեն բազմաթիվ մշակութային, կրոնական և գաղափարական ընդհանրություններ, և չպետք է թույլ տալ այդ հարաբերությունների խաթարում, այլ պետք է հնարավորինս սերտ լինեն՝ հիասթափեցնելու համար մեր ընդհանուր թշնամիներին»։