Ալիևն Աշխաբադում հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքն իրականություն է դառնում»

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ելույթ ունենալով Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) 15-րդ գագաթնաժողովում, անդրադարձել է Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներին, ինչպես նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին», հայտնում է haqqin.az-ը:

«Այսօր կարող եմ ասել, որ Զանգեզուրի միջանցքն իրականություն է դառնում։ Այս նոր տրանսպորտային ենթակառուցվածքը կդառնա Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների կարևոր մասը։ Վստահ եմ, որ ՏՀԿ անդամ երկրները կօգտվեն այս միջանցքից»,-ասել է նա։