Սուրեն Պապիկյանը հանդիպել է Արցախի նախագահի հետ. քննարկվել են արցախա-ադրբեջանական շփման գծի իրադրությանը վերաբերող հարցեր

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Նոյեմբերի 26-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպումը Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։  Այս մասին տեղեկացնում է ՊՆ-ն:

Շնորհավորելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, Արայիկ Հարությունյանը Սուրեն Պապիկյանին հաջողություն է մաղթել երկրի համար բարդ այս ժամանակահատվածում պատասախանատու առաքելության իրականացման ընթացքում։

Հանդիպմանը քննարկվել են արցախա-ադրբեջանական շփման գծի իրադրությանը, ՌԴ խաղաղապահ զորախմբի առաքելության ընթացքին և Արցախի հետպատերազմյան վերականգնողական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր։