Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիները SOCAR-ի բենզալցակայան են տեղակայել

Մանրամասներ

Ադրբեջանական SOCAR Petroleum ընկերությունը շահագործման է հանձնել Գորիս-Կապան ճանապարհին տեղակայված լցակայանը: Այս մասին հայտնում է «Թրենդ» գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովին:

Նրա խոսքով՝ ճանապարհի այդ հատվածում տեղադրված բենզալցակայանը կառուցվել է ինքնասպասարկման մոդելով։ Այնտեղ տեղադրված է երեք վառելիքային բաք, վաճառվելու է ԱԻ-95 պրեմիում, ԱԻ-92 և դիզելային վառելիք։