Նոյեմբերի 26-ին սպասվում են տեղումներ. Եղանակը Հայաստանում

Մանրամասներ

ա

Հանրապետության տարածքում ՝ նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է մառախուղ: Նոյեմբերի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ, 30-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 9-11 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է անձրև: Նոյեմբերի 27-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: