Ինձնից բացի Նիկոլ Փաշինյանը դիմել է ևս մեկ անձի, մի պաշտոնյայի, որը մինչև օրս պաշտոնավարում է

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Նիկոլ Փաշինյանին 5 միլիարդ դոլար տրամադրելու տեղեկությանը։ Վանեցյանը հայտնել է, որ հստակ տվյալներ ունենալու պարագայում դրանք անպայման կհրապարակեր։

«Եթե ես ունենայի հստակ տվյալներ, որ նիկոլ Փաշինյանը թշնամուց ստացել է 5 միլիարդ դոլար, կամ դա եղել է այն թեման, որի արդյունքում որոշիչ դեր է խաղացել արցախյան երրորդ պատերամզի հետևանքի և արդյունքների համար, հավատացեք ամբողջությամբ կհրապարակեի»։

Վանեցյանը հիշեցրել է, որ Դուշանբեում Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի հանդիպումից հետո հայտարարվեց, որ երկու երկրների ղեկավարների միջև հաստատվել է օպերատիվ կապ և դա իրականացնելու են հատուկ ծառայությունների դեկավարները։

Վանեցյանը հայտարարեց՝ հանդիպել է ադրբեջանցի իր պաշտոնակցի հետ, ունեցել է նաև հեռախոսային կապ, որը եղել է գրեթե մշտական և կապի գոյության պատճառով շատ դեպքերում ունեցել են փրկված կյանքեր, դրական արդյունքներ։

«Ինչ որ մի փուլում ինձնից բացի Նիկոլ Փաշինյանը դիմել է ևս մեկ անձի, մի պաշտոնյայի, որը մինչև օրս պաշտոնավարում է։ Դիմեք կառավարությանը»։

Վանեցյանը նշեց, որ ադրբեջանցի պաշտոնակցի հետ խոսել է բացառապես անվտանգային թեմաների շուրջ, սակայն ինչ որ մի փուլում՝ 2019 թվականի սկզբին, իրեն Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այլ հարցերով Ադրբեջանի հետ կապ կպահի նաև մեկ այլ անձ։ Վանեցյանը նշեց, որ ինքը տեղյակ չէր, թե ինչ կապի մասին է խոսքը։

«Մենք չենք հետևում Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի աշխատակիցներին»։
Վանեցյանը նշեց, որ ադրբեջանական ԶԼՄ-ներում գրված տեղեկությունը, թե Արսեն Խառատյաննն է այդ անձը, ինքը տեղյակ չէ, իսկ հարցին, արդյոք ծանր ծրար է եղել, որ նա փոխանցել է Փաշինյանին, նշեց, որ ոչ։

Նշենք, որ Դեռ նախորդ տարվա դեկտեմբերին, ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, հայտարարել էր` Արցախի հարցը լուծվել է գործարքի միջոցով՝ Փաշինյանին 5 միլիարդ դոլար է առաջարկվել պարտության և կապիտուլյացիայի դիմաց։ Ըստ Մինասյանի` ադրբեջանցի բարձրաստիճան մի պաշտոնյա առաջարկը Փաշինյանին է փոխանցել Դուբայում այն ժամանակվա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի միջոցով։