Միջազգային որևէ փաստաթուղթ ստորագրելուց հետո իրավական ուժ ձեռք չի բերում. ՍԴ-ն և ԱԺ-ն նախ պետք է վավերացնեն

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Միջազգային որևէ փաստաթուղթ ստորագրելուց հետո իրավական ուժ ձեռք չի բերում և չի կարող կիրառվել: Նախ ՍԴ-ն պետք է որոշում կայացնի փաստաթղթի սահմանադրականության առնչությամբ, և երբ արդեն իրավական ասպեկտը քննարկվի, ԱԺ-ն պետք է անդրադառնա դրա քաղաքական ասպեկտին, որից հետո նոր այս բնույթի միջազգային փաստաթղթերը կարող են իրավական հետևանքներ ունենալ:Այս մասին խորհրդարանում քննարկման ժամանակ ասաց միջազգային իրավունքի մասնագետ Գևորգ Դանիելյանը:

Փորձագետն ընդգծեց՝ քաղաքական և ռազմական բնույթ ունեցող յուրաքանչյուր պայմանագիր նախ վավերացման գործընթաց պետք է անցնի.

«Սա կարող է հանգեցնել մի իրավիճակի, երբ միջազգային պայմանագրերում ներառվի նաև տարածքի փոփոխության հարց, ինչը նշանակում է, որ կիրառության մեջ պետք է դրվի սահմանադրության 205-րդ հոդվածի առաջին մասը, և այս հարցը քննարկման առարկա դառնա հանրաքվեով»,-ասաց նա և ընդգծեց՝ ստորագրությունը կարևոր, բայց ոչ վերջնական գործընթաց է.
«Չի կարելի սահմանափակվել՝ եթե ստորագրվեց, պետք է կատարվի, այդպես չէ»,-ասաց նա: