Ռուսաստանն ու Չինաստանը ստորագրել են ավելի սերտ ռազմական կապերի մասին ճանապարհային քարտեզ

Մանրամասներ

ՉԺՀ պաշտպանության նախարարն ասել է, որ Ռուսաստանը հաջողությամբ դիմադրում է, ինչպես ինքն է ասում, ԱՄՆ-ի ճնշումներին և ռազմական սպառնալիքներին, գրում է Ամերիկայի ձայնը։

ա

ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարը ստորագրել է Ռուսաստանի և Չինաստանի միջև ռազմական համագործակցության զարգացման ճանապարհային քարտեզը։

Տեսակապի միջոցով զրույցի ընթացքում պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և նրա Չինաստանի գործընկեր Վեյ Ֆենհեն «փոխադարձ ուշադրություն են դարձրել Ռուսաստանի և Չինաստանի զինված ուժերի ռազմավարական զորավարժությունների և համատեղ պարեկության ուժեղացման վրա», – հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«Չինաստանը և Ռուսաստանը երկար տարիներ եղել են ռազմավարական գործընկերներ», – ասել է Շոյգուն: «Այսօր աճող աշխարհաքաղաքական տուրբուլենտության և աշխարհի տարբեր տարածաշրջաններում հակամարտությունների ներուժի աճի համատեքստում հատկապես կարևոր է մեր փոխգործակցության զարգացումը»։

Վեյ Ֆենհեն գովասանքիի խոսքր է հնչեցրել Ռուսաստանի հասցեին՝ ըստ իրեն, ԱՄՆ-ի ճնշումներին և ռազմական սպառնալիքներին հաջողությամբ հակազդելու համար:

Նախարարները ողջունել են ռուսական և չինական ռազմական ինքնաթիռների և նավերի մասնակցությամբ զորավարժությունների շարքի անցկացումն ու ստորագրել են 2021-2025 թվականների ռազմական համագործակցության ծրագիրը։

Ուրբաթ օրը երկու ռուսական Tu-95MS ռազմավարական ռմբակոծիչներ չինական երկու N-6K ռազմավարական ռմբակոծիչների հետ համատեղ պարեկություն են իրականացրել Ճապոնական ծովի և արևելյան Չինաստանի օդային տարածքում, ինչը ստիպել է Հարավային Կորեային գործարկել իր կործանիչները:

Պարեկությանը նախորդել էին հոկտեմբերին Ճապոնական ծովում համատեղ ռազմածովային զորավարժությունները ռուսական և չինական ռազմանավերի և ինքնաթիռների մասնակցությամբ։