Գերմանիայի նոր իշխող կոալիցիան հանդես է եկել Չինաստանի հետ համագործակցելու օգտին

Մանրամասներ

ա

Գերմանիայի ապագա իշխող կոալիցիան հանդես է եկել Չինաստանի հետ երկխոսության օգտին: Այս մասին հայտնում նշվել է կոալիցիոն համաձայնագրում, որը սոցիալ-դեմոկրատները, լիբերալներն ու կանաչները ստորագրել են նոյեմբերի 24-ին:

«Մենք ցանկանում ենք և պետք է ձևավորենք Չինաստանի հետ մեր հարաբերությունները գործընկերության և համակարգային մրցակցության հիման վրա:

Հենվելով մարդու իրավունքների և գործող միջազգային իրավունքի վրա՝ մենք ձգտում ենք համագործակցել Չինաստանի հետ հնարավոր ամեն տեղ: Ցանկանում ենք շարունակել միջկառավարական խորհրդակցություններն ու դրանք ավելի եվրոպական դարձնել»,- ասվում է համաձայնագրում:

Կոալիցիոն ուժերը հույս են հայտնել, որ Չինաստանի արտաքին քաղաքականությունը համապատասխան դերակատարում կունենա խաղաղության ու կայունության ապահովման գործում: