Պուտինն ու Շառլ Միշելը քննարկել են իրավիճակն Արցախում

Մանրամասներ

ա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հեռախոսով քննարկել են ԼՂ շուրջ տիրող իրավիճակը, հայտնում է Կրեմլի կայքը։

Շառլ Միշելի խնդրանքով Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ համաձայնագրերի դրույթների իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին, ներառյալ խաղաղ կյանքի հաստատումը, տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնումը Հարավային Կովկասում։

Այս հարցերը նախատեսվում է քննարկել նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի հանդիպմանը։