Մենք քաղաքական առաջընթաց չենք գրանցել Ռուսաստանի հետ հարաբերություններում. Ղարիբաշվիլի

Մանրամասներ

1

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ 2012 թվականին «Վրացական երազանք» կուսակցության՝ իշխանության գալուց հետո արևմտյան գործընկերները «խորհուրդ տվեցին ապաէսկալացում սկսել» Ռուսաստանի հետ հարաբերություններում:

Սակայն նրա խոսքով՝ վրաց-ռուսական հարաբերություններում քաղաքական ուղղությամբ ոչինչ չի փոխվել. դրանք փակուղում են գտնվում: «Մենք քաղաքական առաջընթաց չենք գրանցել Ռուսաստանի հետ հարաբերություններում»,- վարչապետին մեջբերում է Новости-Грузия-ն:

«Մենք գործնականում ամենօրյա ռեժիմով ստիպված ենք մարտահրավերների բախվել… Մեր հիմնական պահանջը կամ խնդիրը Ռուսաստանի հետ մեր տարածքային ամբողջականությունն է»,- հավելել է Ղարիբաշվիլին՝ պատասխանելով Հանրային հեռուստատեսության հարցրին:

Վարչապետը չի բացառել Ռուսաստանի և Վրաստանի միջև պաշտոնական բանակցությունների անցկացման հավանականությունը, սակայն ընդգծել է, որ նման հանդիպումը պետք է լավ նախապատրաստված լինի: