Ստամբուլում զանգվածային բողոքի ցույցեր են․ Պահանջում են կառավարության հրաժարականը

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Թուրքիայում ահագնացող տնտեսական իրավիճակը լցրել է մարդկանց համբերության բաժակը։

«Կգա ժամանակը, երբ Արդարություն և զարգացում կուսակցությունը՝ իշխող Էրդողանի գլխավորությամբ պատասխան կտա»,- Անկարայում ամենուր վանկարկում են թուրքերը՝ կոչ անելով բոլորին դուրս գալ պայքարի։

Անկարայում և Ստամբուլում այս ժամերին զանգվածային բողոքի ցույցեր են ընթանում։ Սոցիալիստական ​​վերածնունդ կուսակցության կողմնակիցները բողոքի երթ են անցկացնում Ստամբուլի Քադքյոյ թաղամասում։ 

Միաժամանակ Թուրքիայի աշխատավորական կուսակցությունը բողոքի ցույց է կազմակերպել Կենտրոնական բանկի Ստամբուլի մասնաճյուղի մոտ, որտեղ բողոքի ակցիայի կազմակերպիչները պահանջում են կառավարության հրաժարականը։

Ստամբուլի կենտրոնում և Թաքսիմ հրապարակում ոստիկանական լրացուցիչ ջոկատներ են տեղակայվում։

Մանրամասները՝ տեսանյութում