Մենք հիմա էլ ենք հայտարարում՝ միջանցքային տրամաբանությամբ հարց չենք քննարկել, չենք քննարկում եւ չենք քննարկելու

Մանրամասներ

Ադրբեջանի գործելակերպը մեր դիվանագիտության քննության ու քննարկման կարեւոր առարկաներից պետք է լինի: ԱԽ նիստում արձանագրել եմ՝ Ադրբեջանը որդեգրել է շարունակական ագրեսիայի քաղաքականություն ՀՀ դեմ, սա պետք է այլեւս լինի միջազգային հանորւթյան քննարկման կիզակետում: Այս մասին առցանց ասուլիսում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հանրային հեռուստաընկերության հարցին, թե ինչ ազդեցություն կարող է Բրյուսելում Ադրբեջանի նախագահի հետ սպասվող հանդիպումն ունենալ սահմանային լարվածության նվազեցման հարցում:

«Պատերազմից հետո, լինելով հետպատերազմական էյֆորիայի մեջ, փորձում է պատերազմում հաղթելու իրավունքն օգտագործել, մի բան, որը գոյություն չունի հիմա: Շատ համբերատար փորձում ենք ամեն կառուցողական ջանք գործադրել, որ տարածաշրջանում իարդոյթյունը հանդարտվի: Միջազգային հանրության անդամը պետք է որոշակի չափեր ունենա, եւ միջազգային հանրությանը դրանց հստակ հետեւի, որ միջ. Հարաբերությունների քայքայում է կատարվում: Ադրբեջանը ՀՀ նկատմամբ տարածքային նկրտումներ է ցուցադրում, ի՞նչ է նշանակում Արեւելյան Զանգեզուրը, միջանցքը, ի՞նչ են դրանք նշանակում: Մենք հիմա էլ ենք հայտարարում՝ միջանցքային տրամաբանությամբ հարց չենք քննարկել, չենք քննարկում եւ չենք քննարկելու, ինչը չի նշանակում, որ կոմունիկացիաների բացումից հրաժարում ենք:

Հայաստանն է ավելի շահագրգիռ կոմունիկացիաների բացմամբ, միջանցքային տրամաբանությունը, իմ կարծիքով, զարգացնում է հենց կոմունիկացիաների բացման թեման օրակարգից հանելու համար, բայց մենք ամեն ինչ անելու ենք, որ Ադրբեջանին չհաջողվի դա անել: Ասվում է, որ բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կոմունիկացիաները բացվում են, իսկ հունվարի 11-ի հայտարարությունում ավելի մանրամասն է ձեւակերպված, թե ինչպես է դա տեղի ունենում: Այս իրավիճակն ավելի ու ավելի պետք է միջազգայնանան, որովհետեւ սա արդեն միայն ՀՀ-Ադրբեջան հարց չէ, միջազգային իրավունքի ու աշխարհակարգի հարց է»: