Հայաստանը չի տրվելու այդ շանտաժային քաղաքականությանը, որքան էլ հասկանում ենք մեր վիճակի խոցելիությունը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Ես Անվտանգության խորհրդի նիստում ասել է, որ Հայաստանը պատրաստ է բանակցել, աշխատել համատեղ, չարչարվել եւ գտնել փոխընդունելի լուծումներ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց երբեմն սիմվոլիկայի եւ այլ ձեւերով Ադրբեջանը փորձ է անում Հայաստանի հանդեպ իրականացնել հարկադրանքի քաղաքականություն, ագրեսիվ հարկադրանքի եւ շանտաժի քաղաքականություն: Ես ԱԽ նիստում ասացի, որ Հայաստանը չի տրվելու այդ շանտաժային քաղաքականությանը, որքան էլ հասկանում ենք մեր վիճակի խոցելիությունը: Որովհետեւ արդեն այդ գործելակերպը այլ երկրների քաջալերմամբ թիրախավորում է ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը, պետականությունը եւ ժողովրդավարությունը: Ես ասացի՝ պետք չի ՀՀ-ի հետ խոսել հարկադրանքի լեզվով»,-ասաց նա: