Ամերիկյան ռմբակոծիչները Ռուսաստանի դեմ միջուկային զենք կիրառելու տարբերակ են մշակել. Շոյգու

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Ռուս զինվորականները ԱՄՆ ՌՕՈՒ ռազմավարական ռմբակոծիչ ավիացիայի ակտիվության էական աճ են գրանցել Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի անմիջական մերձակայքում, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Նշում ենք Ռուսաստանի սահմանների մոտ ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչ ավիացիայի գործողությունների զգալի ակտիվացում։ Վերջին մեկ ամսվա ընթացքում մոտ 30 չվերթ է իրականացվել դեպի Ռուսաստանի Դաշնության սահմաններ, ինչը 2,5 անգամ ավելի է, քան նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածում»,- ասել է Շոյգուն՝ Չինաստանի պաշտպանության նախարար Վեյ Ֆենհեի հետ բանակցությունների ժամանակ։

Շոյգուն ընդգծել է, որ «այս ամիս ԱՄՆ ռազմավարական Global Thunder զորավարժությունների ժամանակ 10 ռազմավարական ռմբակոծիչներ Ռուսաստանի դեմ միջուկային զենք մշակելու տարբերակը գրեթե միաժամանակ կիրառել են արեւմտյան եւ արեւելյան ուղղություններից»: «Մեր պետական սահմանից նվազագույն հեռավորությունը 20 կիլոմետր է կազմել»,- ասել է Շոյգուն։

Նրա խոսքով, Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ փոխգործակցության զարգացումը հատկապես արդիական է «աշխարհի տարբեր մասերում աշխարհաքաղաքական տուրբուլենտության աճի եւ հակամարտությունների ներուժի մեծացման համատեքստում»։

Չինաստանը եւ Ռուսաստանը երկար տարիներ եղել են ռազմավարական գործընկերներ, հիշեցրել է նախարարը՝ նշելով, որ այժմ, աճող աշխարհաքաղաքական տուրբուլենտության եւ աշխարհի տարբեր ծայրերում հակամարտությունների ներուժի մեծացման պայմաններում հատկապես կարեւոր է երկու երկրների փոխգործակցության զարգացումը։