Ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ, մառախուղ․ Եղանակը Հայաստանում

Մանրամասներ

ա

Հանրապետության տարածքում նոյեմբերի 24-ի գիշերը, 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ նոյեմբերի 24-ի ուշ երեկոյան առանձին շրջաններում, 25-26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ` լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է մառախուղ: Քամին՝ հարավ-արևելյան 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 9-11 աստիճանով:

Երևանում նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ի գիշերը, 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 24-ին ուշ երեկոյան, 25-26-ին սպասվում է անձրև: