Գիտնականներն ապացուցել են սուրճի օգտակարությունն ուղեղի աշխատանքի համար

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Ավստրալացի գիտնականները պարզել են, որ ամեն օր սուրճ օգտագործողների մոտ ցածր է տարիքային կոգնիտիվ խանգարումների ի հայտ գալու վտանգը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Frontiers of Aging Neuroscience ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները:

Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ նրանց ուղեղում դանդաղ են կուտակվում ամիլիոդային ապիտակուցները, որոնք Ալցհեյմենրի հիվանդության զարգացման հիմնական պատճառներն են:

Նման եզրահանգման մասնագետները եկել են տաս տարվա ընթացքում Էդիթ Քոուենի համալսարանում անցկացված հետազոտությունների հիման վրա, որոնց արդյունքները վերլուծելով՝ հեղինակները հաստատել են կապը սուրճի օգտագործման և Ալցհեյմերի հիվանդության հետ կապված մի շարք կարևոր ցուցիչների միջև: