Թեյը և սուրճը միասին. փորձագետների նոր բացահայտումը

Մանրամասներ

ա

Տյանցզինի բժշկական համալսարանի (Չինաստան) եւ Յեյլի համալսարանի (ԱՄՆ) փորձագետները վերլուծել են ավելի քան 365 հազար մարդու տվյալներ։ Ուսումնասիրության սկզբում (2006–2010) նրանք 50-ից 74 տարեկան էին: Այս մասին Sci News-ին հղումով գրում է «Vokrug Sveta» ճանաչողական պորտալը։

Հետազոտողների թիմը պարզել է, որ օրական 2-3 բաժակ սուրճ եւ 2-3 բաժակ թեյ խմելը նվազեցնում է ինսուլտի ռիսկը 32%-ով եւ դեմենցիայի ռիսկը 28%-ով (համեմատած նրանց հետ, ովքեր սուրճ կամ թեյ չեն խմում):

Յուրաքանչյուր ըմպելիքի առանձին օգտագործումը նույնպես դրական է ազդում առողջության վրա, սակայն հարաբերակցությունը շատ ավելի քիչ է։ Ավելին, առանձին կամ թեյի հետ միասին սուրճ խմելը կապված է հետինսուլտային դեմենցիայի ավելի ցածր ռիսկի հետ։