Թվերն սկսել են իջնել, թթվածնի խնդիր այլեւս չունենք

Մանրամասներ

ա

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում քովիդի թվերը սկսել են իջնել, հիվանդանոցներում էլ թթվածնի խնդիրը լուծվել է։ Մենք օրեր առաջ գրել էինք, որ թթվածին մատակարարող սարքերը խափանվել են, եւ հատկապես մարզային հիվանդանոցներից ահազանգեր կան, որ թթվածնի դեֆիցիտ է առկա։

Երեկ առողջապահության նախարարությունից հայտնեցին․ «Թթվածնի խնդիր այլեւս չունենք, բոլոր հիվանդանոցներն ապահովված են թթվածնով, որեւէ կայան այլեւս խափանված չէ։ Իսկ քովիդի թվերն էլ, իրավիճակից ելնելով, արդեն իջնում են»։

Նաեւ հավելեցին, որ եթե այդպես շարունակվի, ապա մարզային ԲԿ-ներում ապավերապրոֆիլավորում կարվի, այսինքն՝ քովիդով հիվանդներին սպասարկող հիվանդանոցները կվերադառնան իրենց նախկին կարգավիճակին՝ կսկսեն բոլոր հիվանդներին բուժել»: