ԱՄՆ-ն շատ ջանք գործադրեց, որպեսզի երկու երկրների առաջնորդները հանդիպեն. Բաքվում ԱՄՆ դեսպանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Միացյալ Նահանգներն ուղիղ կապ է պահպանում Ադրբեջանի և Հայաստանի հետ՝ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար: Այս մասին, Ինտերֆաքսի հաղորդմամբ, հայտարարել է Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգերը՝ մեկնաբանելով դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա հանդիպումը, տեղեկացնում է Փաստինֆոն։

«Ինձ համար հաճելի էր տեսնել այս հանդիպման հայտարարություն: ԱՄՆ-ն շատ ջանք գործադրեց, որպեսզի երկու երկրների առաջնորդները ուղղակիորեն հանդիպեն: Հուսով եմ, որ այս հանդիպումն առաջընթաց քայլ կլինի երկրների միջև նորմալ հարաբերություններ հաստատելու համար», ասել է դեսպանը և հավելել. «Մենք ողջունում ենք այս կամքը, և հուսով ենք, որ կողմերը կօգտվեն դրանից»: