Թուրքիայում անցյալ տարվա ապրիլից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում գործազրկության մակարդակն աճել է: Այս մասին հաղորդում է թուրքական gazetekarinca.com կայքը՝ նկատելով, որ կես տարում գործազրկության տոկոսը երկրում ոչ մի ամիս չի նվազել կամ գոնե կանգ առել:
Հայտնի է, որ 2018 թվականի հոկտեմբերին Թուրքիայում գործազուրկ է համարվել աշխատունակ բնակչության 11,6 տոկոսը, մինչդեռ ապրիլ ամսին այդ տոկոսը կազմել է 9,6 տոկոս:
Հոկտեմբերի դրությամբ երկրում գործազուրկ է եղել 3 մլն 788 հազար մարդ: Ընդ որում՝ 15-24 տարեկանների շրջանում գործազրկությունը հասել է 22,3 տոկոսի:
Ավելի վաղ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Դիարբեքիրից ընտրված պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել էր, որ Թուրքիան գտնվում է տնտեսական խորը ճգնաժամի մեջ:
«Արդյունաբերության ծավալը 6,5 տոկոսով ընկել է, գործազրկությունն աճում է, ներդրումները՝ նվազում: Խորը տնտեսական ճգնաժամի մեջ ենք», - ասել էր Փայլանը:
Թուրքիայում գործազուրկների թիվն ինտենսիվորեն աճում է
Գործազրկության տոկոսը ոչ մի ամիս անգամ կանգ չի առել
0Comments