Բայդենը ցանկանում է առաջադրվել 2024-ի նախագահական ընտրություններում. Washington Post

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա մերձավոր շրջապատի ներկայացուցիչները վերջին օրերին կողմնակիցներին վստահեցրել են 79-ամյա ամերիկացի առաջնորդի՝ 2024 թվականին երկրորդ ժամկետի համար առաջադրվելու ծրագրերի վերաբերյալ, գրում է Washington Post-ը։

Ինչպես պարզաբանում է թերթը, ջանքեր են գործադրվում համոզելու կողմնակիցներին պետության ղեկավարի` Սպիտակ տանը ևս մեկ ժամկետ մնալու ցանկության հարցում, քանի որ շատ դեմոկրատներ ենթադրում են, որ Բայդենը կարող է չմասնակցել հաջորդ կլինի արդեն 81 տարեկան։

Մեկ այլ ասպեկտ էլ կապված է Բայդենի վարկանիշի նվազման հետ։

«Միակ բանը, որ ես լսել եմ նրանից, այն է, որ նա մտադիր է կրկին առաջադրվել: Եվ ես ուրախ եմ դրա համար», - ասել է Բայդենի ընկերը և նախկին դեմոկրատ սենատոր Քրիս Դոդը:

Սակայն, ըստ թերթի, նման հավաստիացումները դեմոկրատների շրջանում չեն դադարեցրել խոսակցություններն այն մասին, թե արդյոք Բայդենի անունը կհայտնվի քվեաթերթիկների վրա 2024 թվականին։

Այս եզրակացությունը Washington Post-ն արել է Դեմոկրատական կուսակցության 28 ստրատեգների և պաշտոնյաների հետ զրույցների հիման վրա։ Օրինակ, նրանցից ոմանք թերահավատորեն են վերաբերվում նախագահի և նրա օգնականների նման հայտարարություններին՝ համարելով, որ անկախ իրենց իրական ծրագրերից, իրենց ձեռնտու է վերընտրվելու մասին խոսել, որպեսզի թույլ չտան Բայդենի դիրքերի թուլացումը։

Սպասվում է, որ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո Բայդենը պաշտոնապես կհայտարարի նախագահի պաշտոնի համար պայքարին մասնակցելու վերաբերյալ իր որոշման մասին։ Դրանք տեղի կունենան 2022 թվականի նոյեմբերին։