Առաջին դասարանցիների ձմեռային արձակուրդները տրվում են դեկտեմբերի 27-ից. Հրաման

Մանրամասներ

ա

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել են hանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 արձակուրդների օրերը։ Առաջին դասարանցիների ձմեռային արձակուրդները տրվում են 2021թ. դեկտեմբերի 27-ից 2022թ. հունվարի 23-ը ներառյալ։

Երկրորդ դասարանցիների ձմեռային արձակուրդները տրվում են 2021թ. դեկտեմբերի 27-ից 2022թ. հունվարի 23-ը ներառյալ։

3-12-րդ դասարանների սովորողներին ձմեռային արձակուրդները տրվում են 2021թ. դեկտեմբերի 27-ից 2022թ. հունվարի 9-ը ներառյալ։

Նշենք, որ COVID-19-ով պայմանավորված՝ արձակուրդների օրերը կարող են ապագայում փոխվել։