Apple-ը կրկին աշխարհի ամենաթանկ ընկերությունն է դարձել

Մանրամասներ

ա

Apple-ի ավտոնոմ ավտոմեքենայի ստեղծման նախագծի մասին խոսակցություններից հետո ընկերության արժեթղթերն այսօր նոր պատմական առավելագույնի են հասել: Տեխնոլոգիական հսկայի շուկայական կապիտալիզացիան հասել է 2.62 տրիլիոն դոլարի՝ թույլ տալով Apple-ին առաջ անցնել Microsoft-ից եւ կրկին դառնալ աշխարհի ամենաթանկ ընկերությունը: Այս մասին գրում է 3dnews.ru-ն՝ վկայակոչելով MacRumors-ը:

Նախորդ պատմական առավելագույնը գրանցվել է այս տարվա սեպտեմբերի 7-ին, երբ Apple-ի բաժնետոմսերը վաճառվում էին յուրաքանչյուրը 157.26 դոլարով: Այսօր դրանց գինը հասել է 159.96 դոլարի, իսկ լուրը գրելու պահին այն կազմում էր 159.94 դոլար։ Այսպիսով, այս տարի ընկերության բաժնետոմսերը թանկացել են ավելի քան 22 տոկոսով։ Վերջին 12 ամսվա ընթացքում դրանց գինն աճել է ավելի քան 33 տոկոսով։ Apple-ի արժեթղթերի գնի այսօրվա աճը խթանել է Microsoft-ի շուկայական կապիտալիզացիան, որը դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը հոկտեմբերի վերջին իր վերջին եռամսյակային զեկույցից հետո:

Apple-ի բաժնետոմսերի աճը, անկասկած, պայմանավորված է ընկերության՝ ավտոմոբիլային շուկա մուտք գործելու մասին թարմ լուրերով։ Ընկերությունը երկար ժամանակ է, ինչ զարգանում է այս ոլորտում, սակայն մինչ առաջին արտադրանքի ենթադրվող թողարկումը կա դեռ առնվազն երեք տարի։ Այնուամենայնիվ, նույնիսկ հենց Apple-ի ներսում 2025 թվականին առաջին ավտոմեքենան թողարկելու նպատակը շատ լավատեսական է համարվում։