Ղարաբաղը Ադրբեջանի՞ն է մնալու, թե՞ Հայաստանին

Մանրամասներ

1

Լավ կլինի, որ անձամբ Փաշինյանը բացատրի, թե ի՞նչ է նշանակում իր այն հայտարարությունը, որ չկա Արցախի հայանպաստ կամ ադրբեջանանպաստ լուծում, այլ կա լուծում, և ավելի լավ կլինի, որ անձամբ մանրամասնի, թե իր համար այդ լուծումը ո՞րն է։

Ղարաբաղի հարցի պատմությունը պետք է սկսել 1918 թվականից, որովհետև այդ խնդիրը գոյություն ունի այդ ժամանակից։ Բաթումի պայմանագրով թուրքերը Հայաստանի վզին փաթաթեցին, այսպես կոչված, «ղարաբաղյան հիմնախնդիր»։ Այնուհետև, երբ իշխանության եկան բոլշևիկները, արդեն սկսեցին շրջանառել՝ Ղարաբաղը Ադրբեջանի՞ն է մնալու, թե՞ Հայաստանին։

Երբ Ադրբեջանը զգաց, որ Լենինը կարող է Արցախը տալ Հայաստանին, բոլորի համար աննկատելի խայծ նետեցին հրապարակ՝ խոսեցին Լեռնային ու Դաշտային Ղարաբաղի մասին։ Դե, մեր դիվանագետներն էլ այդ խայծը կուլ տվեցին։ Իրենք համարեցին, որ Դաշտային Ղարաբաղն ադրբեջանաբնակ է, իսկ Լեռնային Ղարաբաղը՝ հայաբնակ, դրա համար որոշեցին Դաշտայինը տան Ադրբեջանին, Լեռնայինը՝ Հայաստանին։

Մեր դիվանագետները քնեցին, ուրախ-ուրախ իրար պռոշտի էին անում, ասում էին՝ ըհը, վերջ, մեր հարցը լուծված է։ Նրանք չհասկացան, որ այդ ամենով քնեցրին մեր զգոնությունը, և այդ ամենից հետո էլ արդեն հայտնի է, թե ինչ եղավ Արցախի հետ,- 168.am–ի հետ զրույցում ասաց Շուշիի պատմության թանգարանի վարիչ, պատմաբան Աշոտ Հարությունյանը։

Ըստ պատմաբանի, այս ամենի արդյունքում Ղարաբաղը հայտնվեց Ադրբեջանի կազմում, որի պատճառը եղել է Բաթումի հաշտության պայմանագիրը։