ԿԱՐԵՎՈՐ․ Ադրբեջանը Հայաստանի սահմանին զինտեխնիկա և զորքեր է կուտակում․ ՎԻԴԵՈ

Մանրամասները՝ տեսանյութում

Re:public of Artsakh և Karabakh Records տելեգրամ ալիքների տեղեկություններով՝ ադրբեջանական զինուժը ՀՀ սահմանի հարավարևելյան և արևելյան ուղղություններում զինտեխնիկա և կենդանի ուժ է կուտակել։

Ադրբեջանը Հայաստանի Սյունիքի մարզի հետ սահմանին զորքեր է կուտակում թե՛ Արցախի օկուպացված տարածքներից, թե՛ Նախիջեւանից։

Հայաստանի պաշտպանության գերատեսչության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հայկական զինված ուժերը հետևում են հակառակորդի զորքերի տեղաշարժին։