Դեկտեմբերի 1-ից ՀՀ չպատվաստված քաղաքացիները պետք է շաբաթը մեկ ՊՇՌ-թեստ հանձնեն. Որոշում

Մանրամասներ

ա

Առողջապահության նախարարությունում չեն բացառում, որ դեկտեմբերին նաև այլ քովիդ-սահմանափակումներ կընդունվեն։

Հայաստանում դեկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի պահանջը, ըստ որի պատվաստում չանցած քաղաքացիները պետք է շաբաթը մեկ անգամ ՊՌՇ-թեստերի պատասխան ներկայացնեն գործատուներին: Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։

Մինչ այս ՀՀ առողջապահության նախարարի որոշման փոփոխությունը` ՊՇՌ թեստերի տրամադրման ժամկետները 14-ից մինչև 7 օր կրճատելու մասին, քննարկման փուլում էր:

«Հրամանի նախագիծը շրջանառության մեջ է դրվել և հաստատվել։ Դեկտեմբերի 1-ից գործատուին ՊՇՌ թեստի պատասխանի տրամադրման ժամկետը կրճատվում է 14-ից մինչև 7 օր», – ասաց Խաչատրյանը։

Նա չի բացառել, որ ապագայում նոր սահմանափակումներ կմտցվեն։ Առայժմ դրանք քննարկվում են, դրանց վերաբերյալ վերջնական որոշման մասին հայտնի կդառնա դեկտեմբերին։