Փաշինյանը 2018-ին ինձ ասաց՝ էնպես արա, չինացիներին ձեռքներիցս բաց չթողնենք, բայց շուտով խառնվեց Ավինյանը

Մանրամասներ

1

Նիկոլ Փաշինյանը ստում է, թե Սյունիքում ստեղծված իրավիճակը չի խանգարում Իրանի հետ կապին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց նախյկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Այս պահին Իրանի հետ բեռնափոխադրումները դադարեցված են, որովհետեւ բեռնափոխադրումներ հնարավոր են միայն այդճանապարհով: Այսինքն Իրանի հետ սահմանն էլ է փակ, չունենք Իրանի հետ բեռնատար հաղորդակցություն: Այլընտրանքային ճանապարհը, որ կառուցել են, դրանով չեն կարող անցնել մեծ բեռնատարները, հատկապեց կցորդիչով, նաեւ ավտոբուսները: Այսինքն մենք Իրանի հետ չենք ունենա լուրջ առեւտրատնտեսական կապեր այնքան, մինչեւ կկառուցենք Սիսիան-Բարգուշատ-Քաջարան-Լիճք ճանապարհը, որտեղ պետք է լինի 9 թունել, 18 կամուրջ»,-ընդգծեց նա:

Բագրատյանը նշեց, որ չինացիները խոստանում էին այդ ճանապարհը կառուցել 48 ամսում, սակայն այն պետք է լիներ վճարովի, ասենք բեռնատարների համար 40 դոլար, մարդատարների համար՝ 20 դոլար. «Բայց բենզինի տնտեսումն ավելի մեծ է, քան այդ 40 դոլարը: Նոր ճանապարհով Սիսիանից Լիճք կազմում էր ընդամենը 95 կմ»:

Նախկին վարչապետի խոսքով ինքը բազմաթիվ քննարկումներ է ունեցել Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի հետ այս հարցով, սակայն մասնավորապես, Կարեն Կարապետյանը չի գիտակցել այդ ծրագրի մակրոտնտեսական նշանակությունը. «Հետո եկավ Նիկոլ Փաշինյանը, 2018-ի մայիսի վերջին ինձ ասաց՝ խնդրում եմ, էնպես արա, չինացիներին ձեռքներից բաց չթողնենք: Բայց շուտով այդ ամենին խառնվեց Տիգրան Ավինյանը: Երեւի նա ինչ-որ մեկից հանձնարարություն ուներ ձախողել բոլոր նախագծերը չինացիների հետ: Մենք էդ մարդկանց հրավիրեցինք, Տիգրան Ավինյանն ասաց՝ ես չեզ կպատասխանեմ, մինչեւ հիմա պատասխանում է»: