Բայդենն անձամբ է փորձարկել ամբողջովին էլեկտրական Hummer-ը․ ՖՈՏՈ․ ՎԻԴԵՈ

Մանրամասներ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի այցելել է General Motors-ի՝ Դետրոյթում գտնվող նոր գործարան և փորձարկել ամբողջովին էլեկտրական Hummer մոդելը: Այս մասին հայտնում է The New York Post-ը՝ կադրեր ներկայացնելով նախագահի փորձարկումից:

«Ինչ-որ մեկը ցանկանո՞ւմ է նստել հետևում կամ տանիքին»,- հարցրել է Բայդենը լրագրողներին՝ գործի գցելով մեքենայի շարժիչը:

Թեև ավանդական Hummer-ներն ամենից շատ վնասակար գազեր արտանետող մեքենաներից են, նորագույն տրանսպորտային միջոցն էլեկտրական է և առավել էկոլոգիական:

«Եթե ես քնած լինեի վերջին 50 տարում և արթանալով տեսնեի այս մեքենան՝ անկասկած կփոխեի այն իմ սիրելի Corvette-ի հետ»,- ասել է Բայդենը: