ԵԱՏՄ երկրների վարչապետները կժամանեն Երեւան

Մանրամասներ

1

Նոյեմբերի 18-19-ը ցերեկը Երեւանում կանցկացվի Եվրասիական միջկառավարական խորհուրդը։

Առաջիկա հանդիպումը կլինի 29-րդը՝ 2015 թվականի հունվարի 1-ին ԵԱՏՄ-ի աշխատանքի մեկնարկից ի վեր եւ չորրորդը՝ այս տարի։ Նախորդ նիստերը տեղի են ունեցել 2021 թվականի փետրվարի 5-ին Ալմաթիում, 2021 թվականի ապրիլի 29-30-ը՝ Կազանում եւ օգոստոսի 19-20-ը՝ Ղրղզստանի Չոլպոն-Աթայում։ Նիստին, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի եւ Ռուսաստանի վարչապետներից բացի, որպես ԵԱՏՄ դիտորդ պետություններ կմասնակցեն Ուզբեկստանի ևեւ Կուբայի ներկայացուցիչները։

«Նիստի օրակարգում ընդգրկված են ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրման խորացման հրատապ խնդիրներ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ներքին շուկայի գործունեությանը, ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանը, մետալուրգիական ձեռնարկությունների համար հումքի մատակարարմանը, ինչպես նաեւ միության անդամ երկրներին դեղորայքով եւ դեղագործական նյութերով ապահովման հարցերին։ Նիստին կքննարկվեն ԵԱՏՄ անդամ երկրների խնդիրները գլոբալ կլիմայական օրակարգի համատեքստում»,- պարզաբանել են ՌԴ Նախարարների կաբինետի մամուլի ծառայությունում։

Ինչպես պատմել է աղբյուրը կառավարության ապարատում, նախարարների կաբինետների ղեկավարները նախատեսում են զեկույցներ լսել ԵԱՏՄ-ում բեռնափոխադրումներին հետեւելու համար նավիգացիոն կնիքների կիրառման եւ միության ներքին շուկայում բացառումների ու սահմանափակումների վերացման մասին համաձայնագրի մասով աշխատանքների ընթացքի մասին։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու Չինաստանից ԵԱՏՄ ներմուծվող գրաֆիտային էլեկտրոդների նկատմամբ հակադեմփինգային միջոցների սահմանման հարցին։ Բացի այդ, կլսվի Միության ագրոարդյունաբերական համալիրի զարգացման կանխատեսումը եւ անդամ երկրների առաջարկությունները գյուղատնտեսական արտադրանքի, սննդամթերքի, կտավատի մանրաթելի, կաշվի հումքի, բամբակի մանրաթելի եւ բուրդի վերաբերյալ 2021-2022 թվականների համար:

Կառավարությունների ղեկավարների քննարկմանը կներկայացվի նաեւ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների մետալուրգիական ձեռնարկություններին հումքի մատակարարման գործողությունների ծրագիրը 2021-2024 թվականների համար։

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո նախատեսվում է որոշումների ստորագրում, որոնք եվրասիական տնտեսական ինտեգրման հետագա զարգացում են նախատեսում։ Մասնավորապես, պայմանագիր կստորագրվի Եվրասիական տնտեսական միության շրջանակներում վարկային պատմություններում ներառված տեղեկատվության փոխանակման կարգի վերաբերյալ։