Մոսկվան և Անկարան С-400 ՀՕՊ համակարգերի համատեղ արտադրություն են սկսում. Էրդողանն ու Պուտինը պայմանավորվել են գործընթացը գաղտնի պահել

Մանրամասներ

ա

Մոսկվան եւ Անկարան պայմանավորվել են չհրապարակել С-400 ՀՕՊ համակարգերի համատեղ արտադրության մանրամասները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Ինչ վերաբերում է С-400-ի բաղադրիչների արտադրությանը, մենք ռուսական կողմի հետ պայմանավորվել ենք դեռեւս հայտարարություններ չանել, մանրամասներ չհայտնել։ Ուստի ես հիմա այդ մասին ոչինչ չեմ ասի»,- լրագրողներին ասել է Էրդողանը` պատասխանելով համապատասխան հարցին։