Ռուստամ Մուրադովը մեկ զոհված հայ զինծառայողի մարմին է բերել

Մանրամասներ

ա

Նոյեմբերի 17-ի երեկոյան Բաքվից Երեւան է ժամանել Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

«Sputnik Արմենիա»-ի տեղեկացմամբ՝ Մուրադովը բերել է մեկ զոհված հայ զինծառայողի մարմին, որը հանձնել է ադրբեջանական կողմը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մուրադովը բանակցություններ կանցկացնի կողմերի միջեւ՝ զինված միջադեպերը կանխելու մեխանիզմ մշակելու համար։ Խոսքը հայ-ադրբեջանական սահմանին ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց դուրս իրավիճակի կարգավորման մասին է։