Կանադան հայ-ադրբեջանական սահմանին դեէսկալացիայի կոչ է անում

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

ա

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլին անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ջոլին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ Կանադան խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին վերջին բախմամբ, որը հանգեցրել է հայ զինծառայողների մահվան:

«Մեր մտքերը զոհերի ընտանիքների և հարազատների հետ են: Մենք դեէսկալացիայի կոչ ենք անում, որպեսզի հնարավոր լինի գտնել հակամարտության խաղաղ լուծում»,- գրել է նա: