Ոչ մեկ չի իմանա, թե ով է եղել ԽՍՀՄ-ի պրեզիդենտը Վիկտոր Համբարձումյանի ժամանակ

Մանրամասներ

1

Մոսկվայում խորհրդային պատգամավորների ժողով էր, որի ժամանակ ելույթ էր ունենում ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը: Նրա ելույթի ընթացքում Գորբաչովը մի քանի անգամ անհարկի ընդհատում է նրան և Համբարձումյանը հարցնում է.

- Ընկեր Գորբաչով, դուք գիտե՞ք ով է եղել Անգլիայի թագավորը Նյուտոնի ժամանակ:

Զարմացած հարցից՝ Գորբաչովը պատասխանում է.

- Նյուտոնի՞ ժամանակ:Ո՛չ, չեմ հիշում:

- Այ այդպես էլ մի քանի հարյուր տարի հետո, ոչ մեկ չի իմանա, թե ով է եղել ԽՍՀՄ-ի պրեզիդենտը Վիկտոր Համբարձումյանի ժամանակ:

Ավանդություններ, զրույցներ, առակներ ֆեյսբուքյան էջից