Դատարանը Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանին կալանավորելու որոշում է կայացրել

Մանրամասներ

ա

Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանին կալանավորելու որոշում է կայացվել։ Տեղեկությունը հաստատել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը։

Նշենք, որ Արա Մկրտչյանը «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրն է։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի և պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթման համար։

Հիշեցնենք, որ նախաքննության սկզբում դատարանը մերժել էր նրան կալանավորելու միջնորդությունը։ Դատախազությունը որոշումը բողոքարկել էր Վերաքննիչ դատարանում, որը  բավարարվել է․ Արա Մկրտչյանին կալանավորելու որոշում է կայացվել։